211652_close_icon
views-count6208 դիտում article-date 20:16 26-06-2021

72 ժամ են տվել մեր համայնքապետերին, ասել, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում. Ազատանի համայնքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, հայտնում է News.am

«Գրեթե այցելություններ չեն եղել, կարծես՝ մենք անտեսված ենք եղել. սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվի, մեզնից ազատվեն։ Վերջին ընտրություններում, ճիշտ է, մեզ չեն ասել դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ են տվել մեր համայնքապետերին։ Ասել են, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում։ Ցավոք, մեր հանրապետությունում տեսնում ենք 1937 թվականի նման ինչ-որ մոտեցումներ, կարելի է տեսնել մեծ վաստակ ուենցող համայնքի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրում։ Դա վիրավորական է, և ես դատապարտում եմ այդ քայլը»,- ասաց նա:

Համայնքապետն ասաց, որ նաեւ փորձել են մարզի իշխանական կառույցներին տեղյակ պահել տեղի ունեցած մասին, նաեւ այն մասին, որ պաշտոնապես են այդ մասին խոսում, արդյոք իշխանությունները տեղյակ են, թե տեղյակ չեն, իրենք ասել են, որ ժողովուրդն է պահանջում:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր