211652_close_icon
views-count1878 դիտում article-date 13:23 02-12-2016

Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելուց

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր թեկնածությունը չի առաջադրի 2017 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում, հաղորդում է Interfax-ը։ Ելիսեյան պալատից TF1 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ Օլանդն ասել է. «Ես որոշել եմ թեկնածու չլինել։ Այսօր գիտակցում են իմ դեմարշի ռիսկերը լայն աջակցություն չստանալու դեպքում»։ Նա պարզաբանել է, որ մտածում է ոչ թե իր անձի, այլ երկրի ապագայի մասին և միևնույն ժամանակ նշել է և իր կատարած սխալները, և հաջողությունները, որոնք խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նմանատիպ նյութեր