211652_close_icon
views-count3097 դիտում article-date 09:28 17-11-2021

Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել. aravot.am

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նա ասաց, որ Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել մոտավորապես երկու ժամ առաջ, և այժմ հետաքննական գործողություններ են կատարում։

«Այսօրվա ֆեյսբուքյան գրառումից  հետո ոստիկանությունը ֆիքսել է տեղը, և առանց ծանուցագրի հրապարակից առևանգեցին 15-20 հոգի՝ սև հագուստով, ամրակազմ՝ առանց համազգեստի։

Հիմա ոստիկանության Կենտրոնի բաժնում է ինքը գտնվում։ Քրեական գործ են հարուցելու՝ ֆեյսբուքյան գրառման հետ կապված՝ իշխանության զավթում՝ 300 հոդված»,- ասաց նա՝ նշելով, որ նոր է դուրս եկել ոստիկանության բաժանմունքից։

Հովհաննես Իշխանյանի փաստաբանը դեռ բաժանմունքում է։ Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Ավետիք Իշխանյանը ասաց. «Օրինաչափության մասին խոսելն ավելորդ է, որովհետև այդպիսի վայրագություն և այդպիսի գործողություններ՝ առանց զգուշացնելու …. Ճիշտն ասած, վերջերս տեսել էինք։ Սա հերթական, այսպես ասած, ուժի ցուցադրությունն էր»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր