ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պարտվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Երեւանի քաղաքացիական դատարանը՝ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, որոշել է մերժել: ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պահանջում էր, որպեսզի Ավետիք Իշխանյանը հերքի, իբրեւ զրպարտություն պարունակող տվյալները: Տրդատ Սարգսյանը նաեւ պատճառված նյութական վնասի փոխհատուցում էր պահանջում:
Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Նախշքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ որոշման մանրամասներին, ուստի, ավելի ուշ կանդրադառնա դրանց, բայց անչափ ուրախ է նման որոշման համար, որն արտացոլում է իրականությունը:
«Հայցի երկու դրվագներով էլ դատավորը գտել է, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արել, ոչ թե զրպարտության եւ հերքման առարկա փաստեր է ներկայացրել, որի սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»,- ասաց Զարուհի Նախշքարյանը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում