211652_close_icon
views-count526 դիտում article-date 18:06 07-08-2023

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի  ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ  Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստիացնելով, որ կառաջնորդվի արդեն իսկ  կառուցված հիմքերով:

2023 թվականի օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

Նմանատիպ նյութեր