Կապանում նախնական արդյունքներով բացարձակ առաջատար է Գևորգ Փարսյանը
Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, հայտնում է News.am-ը:
Գեւորգ Փարսյանն իր ֆեյսբուքյանէջում հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 1222 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը` 532 ձայն:
Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: