211652_close_icon
views-count2647 դիտում article-date 23:10 06-09-2021

Կապանի գլխավոր խնդիրը անվտանգությունն է․ Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Նա նշեց, որ թեև կառավարությունը որոշում է կայացրել  հերթական ընտրությունները անցկացնել նոյեմբերի 14–ին, սակայն իր համոզմամբ  պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, քանի որ ավագանու լիազորությունները ավարտվում է 2022 թվականին, իսկ 2021 թվականի դեկտմբերի 21–ին վաղաժամ դադարեցվում է և ընտրական օրենսգրքի համապատասխան պետք է անցկացվի արտահերթ ընտրություններ։

«Դա իշխանությանը տալիս է քարոզարշավի 25 օր, իսկ արտահերթի դեպքում 15 օր է»,–ասաց նա։ Նա նշեց, որ այս ընտրություններին ակնկալում է հասնել այն արդյունքներին, ինչին հասել է նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ձայների թվով առաջ էր անցել ՔՊ թեկնածուից։

Գևորգ Փարսյանը նաև համոզմունք հայտնեց, որ այս իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի խոչընդոտեն իր ընտրվելուն, սակայն նշեց, որ բոլոր ջանքերը ապարդյուն են լինելու։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր