211652_close_icon
views-count2034 դիտում article-date 10:44 15-11-2021

Նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Ստեփանավանում և Իջևանում, պարտվել՝ Կապանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 87 քաղաքացի:

Տավուշի մարզի Իջևան համայնքում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 10 հազար 3, ՀՅԴ-ի օգտին՝ 1964 քաղաքացի: Իջևանում 33 հազար 9՝ ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 հազար 383 մարդ:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս իշխող ուժը վստահ հաղթանակ է տարել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4 հազար 4 մարդ, ՀԱԿ-ի օգտին քվեարկել է 218, ԲՀԿ-ի օգտին՝ 705՝ ընտրող: Ստեփանավանում 13 հազար 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 հազար 107-ը:

 

Նմանատիպ նյութեր