Շուշիի մշակույթի տան դահլիճում 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
2020 թ.-ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում զորակոչված շուրջ 500 ոստիկաններին հավաքելու և դրա հետևանքով մեկ հրթիռի հարվածով 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ: Այն, մասնավորապես, հարուցվել է ՔՕ 367-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:
Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարի ազատազրկում: Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ապագայի համար առավել կարևոր է ոչ թե այս սխալի մեղավորներին պատժելը, այլ ոստիկանության ղեկավար կազմին պատերազմի ժամանակ գործելուն կրթելը: