211652_close_icon
views-count7016 դիտում article-date 22:47 03-08-2019

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը այդքան էլ իրազեկ չէ․ «Վստրեչի Ապեր». NEWS.am

Արամ Վարդանյանը (մականունը՝ «Վստերեչի ապեր») [url=https://news.am/arm/news/527118.html?fbclid=IwAR1K-oieDxUGJqxTNRinv6Z1fbPTstNK45h_NYGedqKL8au-tCZBPXa-wfM]NEWS.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի պնդումներին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ մտերմության եւ նրա շահերը լրագրողների շրջանում առաջ մղելու վերաբերյալ։ [b]Պարոն Վարդանյան, արդեն մի քանի անգամ է, ինչ մամուլում շրջանառվում է Ձեր անունը՝ կապված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Մասնավորապես, նման միտք հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը օրեր առաջ տված հարցազրույցում կրկին անդրադարձավ Ձեր անձին ու նշեց, որ Դուք ոչ միայն մտերիմ հարաբերություններ ունեք ԱԱԾ պետի հետ, այլ նաև ինչ-որ լրագրողների շրջանում ներկայացնում եք նրա շահերը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։[/b] Կարող եմ ասել, որ այդ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը այնքան էլ իրազեկ չէ։ Ես մի քանի անգամ լսել եմ այդ մարդու հարցազրույցները ու կարծում եմ, որ նրա ասածներին անդրադառնալու, դրանք հերքելու կարիք անգամ չկա։ Ես կարծում եմ` ով էլ լսի նրա հարցազրույցները, ուշադիր նայի նրան, վերլուծի նրա արտահայտած մտքերը, ինքը կհասկանա, թե ինչ ես ինկատի ունեմ։ Կան մարդիկ, կան նրանց արտահայտած մտքեր, որոնց շուրջ խոսելն անգամ ժամանակի անիմաստ վատնում է։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/527118.html?fbclid=IwAR1K-oieDxUGJqxTNRinv6Z1fbPTstNK45h_NYGedqKL8au-tCZBPXa-wfM]NEWS.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր