Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին. «Իրազեկ քաղաքացիների միավորում». ԱՆԻՄԱՑԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան հանդիսանում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն: Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել:
Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավել ևս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին:
Իրականությունը, սակայն, այլ է, և անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին:
Տեսանյութում մանրամասն քննարկվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու խնդրի էությունը: