Շիրակը նոր փոխմարզպետ ունի․ նա ևս մասնագիտությամբ բժիշկ է. aravot.am
aravot.am-ը գրում է. Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հրամանով երեկ Շիրակի փոխմարզպետ է նշանակվել անկուսակցական Հովհաննես Զորաբյանը։
Նա բավական հարուստ կենսագրություն ունի․ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նոր փոխմարզպետը ևս մասնագիտությամբ բժիշկ է, 33 տարեկան է։
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ վիրաբույժ է նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Նորանշանակ պաշտոնյան ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, որից հետո անդադար կրթվել է․ մասնագիտացել է կլինիկական օրդինատուրայի «Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն», այնուհետ «Համաճարակաբանություն» մասնագիտությունների մեջ։
Մանրամասներն՝ այստեղ