211652_close_icon
views-count52934 դիտում article-date 23:09 11-08-2017

Մյասնիկյան պողոտայում բախվել են 21-ամյա վարորդի KIA-ն ու 28–ամյա վարորդի Infiniti-ն. վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկ հայրը իր 2 բժիշկ որդիների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 21-ամյա Էդգար Յաղմուրյանի վարած KIA մակնիշի 35 ՍP 585 համարանիշի և 28-ամյա Ժորա Համբարձումյանի վարած Infiniti մակնիշի 01 ՕՍ 555 համարանիշի ավոտմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի ուղևորը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկներ Խաչատուր և Հարութ Հարությունյանները և իրենց հայրը՝ մասնագիտությամբ բժիշկ-սրտաբան Ռոմիկ Հարությունյանը: Վերջիններս տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, դադարեցրել են արյունահոսությունը, վիրակապել վնասված վերջույթները, որից հետո ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արման Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր