86651 դիտում
12:12 04-10-2021
ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Ետմահու սեր․հայրենիք վերադարձավ մարդ-լեգենդը՝ Նուբար Ջանոյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայրենիք վերադարձավ մարդ-լեգենդի՝ ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային-հասարակական գործիչ ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆԻ աճյունի մի մասը։
Մեծ հայի աճյունափոշին՝ իր վերջին կամքի համաձայն սփռվեց իր պաշտելի Բյուրականի բարձունքում, ուր նա հազարավոր ծառեր էր տնկել՝ ծաղկած բուրաստանի վերածելով իր բաժին հայրենիքի կտորը։
Ջանոյանի տիկնոջ, հայտնի բանաստեղծ Սոնա Վանի շնորհիվ օրը հեռու էր ողբասացությունից, շուրջբոլորը բարձր գեղագիտություն էր և արվեստ, խիստ արժանի ու նման այն կյանքին, որը նկարագրված է Նուբար Ջանոյանի հեղինակած «Ճամփորդություն ժամանակի եվ տարածության միջով» ինքնակենսագրական գրքում։
Մտավոր ընտրախավի ամենավառ ներկայացուցիչներին մատուցվեց մի իսկական գեղարվեստական ներկայացում, որի ամեն մի դրվագն աչքի էր ընկնում խորը ասելիքով, ի հիշատակ ցեղասպանված, գաղթական մի մանուկի, ով հետագայում հասցրեց անցնել Աֆրիկայի արվարձաններից մինչև Անգլիա, Եվրոպա, ԱՄՆ և բժշկել հազարավոր հոգիների։
Մի անսահման բարի ու ազնիվ մարդու հիշատակին, որի մասին ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆն այսպես է արտահայտվել․
«Մատչելի դարձնել բժշկական ծառայությունը մեր համայքում` դա բժիշկ Ջանոյանի արտակարգ աշխատանքի արդյունքն է: Բնակչության ոչ ապահով հատվածին հասանելի է բժշկական որակյալ օգնությունը` ինչն անհնարին կլիներ առանց նրա:
Ես խոնարհվում եմ բժիշկ Ջանոյանի կատարած գործի առջև, նրա նվիրումի, իր գիտելիքները համայնքի բարեկեցությանը նվիրելու ցանկությանը և այդ աշխատանքի կարևորության գիտակցումը, ինչը կյանքեր է փրկում, դարձնում աշխարհն ավելի բարի, կարեկցող ու համախմբված»։
Սիրո իսկական հրավառություն էր տաղանդավոր բանաստեղծ Սոնա Վանի և Նուբար Ջանոյանի սիրային վերջին նամակների ընթերցանությունը։
Զգացմունքների այսպիսի վավերագրություն կարող է թողնել միայն անբռնազբոս, մարմնական ու նյութական ամեն մի եղելությունից բարձր, երկնային սերը, որը մինչև հիմա էլ շարունակվում է․անգամ այն պահին, երբ կանգնած ես սիրեցյալիդ հողաթմբի վրա։
SHAMSHYAN.com-ի ընթերցողներին առիթ է ընձեռնվում դիտել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը՝ այդ սիրավեպի բացառիկ մանրամասները՝ տեսանյութով և ֆոտոպատմությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 484+
484+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1793 դիտում
21:05 18-04-2014
ՏՏ ոլորտի կենդանի լեգենդը Հայաստանում է. տեսանյութ
14713 դիտում
23:29 29-04-2019
Սեր ու հայրենիք. Ավո Ադամյանը միանգամից 2 նոր երգ է թողարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ