211652_close_icon
views-count1796 դիտում article-date 21:05 18-04-2014

ՏՏ ոլորտի կենդանի լեգենդը Հայաստանում է. տեսանյութ

Նա կենդանի լեգենդ է ու հիմա Հայաստանում է: Աշխարհում ամենախելացի հաշվողական համակարգերից մեկի` Wolfram Alpha-ի ստեղծողն է` Ստեֆան Վոլֆրամը: Ամերիկյան համալսարանի հաշվողական ֆակուլտետի ուսանողներն են: Հարցերն անսպառ են: Երբ դեռ ինքն էլ այս տարիքում, արդեն հասցրել էր փոքրիկ էնշտեյն հռչակվել ու դառնալ գիտնական: Հիմա, երբ լեգենդ է ու նրա ստեղծած համակարգերը հայտնի են ամբողջ աշխարհում, դրան վերաբերվում է փոքրիկ քմծիծաղով: Wolfram Alpha-ն մի համակարգ է, որը մարդուն հասկանում է, ինչպես մարդը: Տվյալների բազայում այն կարող է փնտրել, համեմատել, վերլուծել ու պատասխան գտնել ցանկացած հարցի: Չնայած Wolfram Alpha-ն հաճախ են կոչում որոնողական համակարգ, ինքը` հեղինակը, համաձայն չէ: Այն հաշվողական համակարգ է: Ստեֆան Վոլֆրամը այն քչերից է, որ համակարգիչների ու մարդկանց հարաբերությունները դարձրեց չափազանց մտերմիկ: Խոստովանում է, որ տարիներ շարունակ աշխատել է համակարգիչների հետ, բայց մարդկանց համար: Համակարգիչների մասին գրեթե ամեն ինչ իմացող գիտնականն անկեղծանում է, ինքը մեքենաներն ավելի խելացի է դարձրել, բայց շտապում է հանգստացնել` համակարգիչները մարդկանց չեն կառավարի, ինչքան էլ Հոլիվուդը դա փորձի համոզել: Մի քանի տասնյակ ընտրյալների համար կկարդա իր բացառիկ դասախոսությունը: Հայաստան եկել է Ամերիկյան համալսարանի ղեկավարի հրավերով: Ստեֆան Վոլֆրամը մինչև Հայաստան գալն էլ մեր երկրի մասին գիտեր: Հայաստանի համար ՏՏ-ն խոստումնալից ուղղություն է համարում: Սա առաջարկ է, թե դեռեւս միայն գաղափար, համաշխարհային ՏՏ դեմքը փակագծերը դեռ չի բացում, հաճույքով պատասխանում է բոլորի հարցերին: Նախորդ 25 տարիներին զբաղվել է համակարգիչներով ու դեռ մի ամբողջ կյանք էլ պատրաստվում է նույնն անել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր