1570 դիտում
20:50 24-09-2021
«Ալաշկերտը» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը վիճարկեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը:
Մեկնարկային 10 րոպեների ընթացքում թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով գտնել մեկ մեկու թույլ կողմերը, շեշտը դնելով իրենց ուժեղների վրա: Հանդիպման տեմպի վրա ազդում էր տեղատարափ անձրևը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր ստանդարտ դիրքը և առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն: Նաց թողած գնդակից հետո «Արարատ»-ը երբեմն սուր հակագրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Ի վերջո «Ալաշկերտ»-ը կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեց:
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի Սուպերգավաթակիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3380 դիտում
17:23 25-09-2016
«Ալաշկերտը» նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը
1565 դիտում
00:09 25-09-2015
«Փյունիկը» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը
1978 դիտում
18:04 08-08-2015
«Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը. Տեսանյութ
Այս բաժնից
1426 դիտում
11:38 29-04-2024
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ArmSport.am
1519 դիտում
23:14 28-04-2024
Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին
1159 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում