211652_close_icon
views-count2167 դիտում article-date 14:40 26-10-2026

Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով

Հայաստանի թիմը երկու մեդալով է ավարտել պայքարը Թուրքիայում կայացած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Բրոնզե մեդալի են արժանացել 40 կգ քաշային Նարե Շաքարյանը և 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը:

Հայ բռնցքամարտիկները հասել են կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն են կրել: Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 20 բռնցքամարտիկով (17 տղա, 3 աղջիկ):

Նմանատիպ նյութեր