«Ալաշկերտը» նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը
                        Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հակոբ Տոնոյանի անվան 2015-2016 թթ. Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» եւ Հայաստանի գավաթակիր Երևանի «Բանանցի» միջև: 
45-րդ րոպեին Լաերսիոն 11-մետրանոց հարվածով առաջ մղեց «Բանանցին»: 52-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 
Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց։ Լրացուցիչ ժամանակում ևս կողմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասները։ 
Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ ավելի հաջողակ գտնվեցին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, որոնք իրենց պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

