«Փյունիկը» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց «Միկային»: Առաջին խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան Արթուր Քարտաշյանը 35-րդ րոպեին և Ռազմիկ Հակոբյանը 38-րդ րոպեին:
Երկրորդ խաղակեսում Դավիթ Մանոյանը դարձրեց հաշիվը 3:0 և «Փյունիկը» իններորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: