«Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը. Տեսանյութ
Իտալիայի Սուպերգավաթի խաղում Տուրինի «Յուվենտուսը» վստահ հաղթանակ տարավ Հռոմի Լացիոյի նկատմամբ՝ 2:0:
Տուրինցիները ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին, սակայն միայն երկրորդ խաղակեսում կարողացան իրացնել այդ առավելությունը:
Հանդիպման հաշիվը բացեց 69-րդ րոպեին «Յուվենտուսի» նորեկներից խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը:
5 րոպե անց հաշիվը կրկնապատկեց տուրինցիների ևս մեկ նորեկը՝ արգենտինացի ծագող աստղ Պաուլո Դիբալան:
Իտալիայի Սուպերգավաթ
«Յուվենտուս»-«Լացիո»՝ 2:0
Գոլերը՝ Մանջուկիչ, 69, Դիբալա, 74



