45819 դիտում
10:31 23-09-2021
Սյունիքի մարզպետի որդին, ով հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիրի բանտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
52872 դիտում
12:32 22-09-2018
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տեղ գյուղում
31358 դիտում
13:14 31-07-2021
Արմավիրի ոստիկանները օրերի ընթացքում պարզել են հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը