52818 դիտում
12:32 22-09-2018
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տեղ գյուղում
Այսօր, սպտեմբերի 22-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 37-ամյա Արծրուն Աղաբեկյանը Ոստիկանության Գորիսի բաժին հայտնել է, որ նախորդ օրը սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ի սահմաններում ինքն իրեն պատկանող КамАЗ մակնիշի 35 FC 377 համարանիշի ավտոմեքենան կայանել է իրենց գյուղի կենտրոնական փողոցում։ Եվ այդ ընթացքում համագյուղացի 32-ամյա Սասուն Ավետիսյանը իր NIVA-ով բախվել է КамАЗ-ի հետնամասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի հետևանքով, երկուսի միջև վիճաբանություն է առաջացել, որին հետո միջամտել է համագյուղացի 33-ամյա Էդգար Ավագյանը, ով հարվածներ է հասցրել Ա․ Աղաբեկյանի ծնոտին։
Այնուհետև երբ Ա․ Աղաբեկյանը տուն է գնացել, Է․ Ավագյանը հետապնդել է նրան իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 07 LL 099 համարանիշի ավտոմեքենայով ու ընթացքում ավտոմեքենայի միջից 2 անգամ կրակել է КамАЗ-ի վրա։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կատարած բացատրական աշխատանքների արդյուքնում Է․ Ավագյանը ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ակոսափող հրազենը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: