211652_close_icon
views-count187527 դիտում article-date 14:50 20-04-2020

Նոր Նորքում հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության փաստով հետախուզվում է նախկինում սպանության համար դատապարտված «Էդուլիկ» մականվամբ 34-ամյա տղամարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 15-ին Երևանում հրազենի գործադրմամբ Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, Նոր Նորք վարչական շրջանի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանին սպանելու մեջ։ Նա հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Եղիազարյանը նախկինում սպանության համար դատապարտված է եղել և ընկերական շրջապատում հայտնի է «Էդուլիկ» մականվամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յուրա Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։ Մ. Սարգսյանը եղել է Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել էր աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։ Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Մ. Սարգսյանը տարիներ առաջ Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ էր արձակել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [b]ներկայացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տեսանյութը՝ նշված դեպքի վերաբերյալ։[/b] [b]Սպանության կասկածանքով հետախուզվող «Էդուլիկ» մականվամբ 34-ամյա Էդուարդ Եղիազարյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0517269001587380261880413.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր