211652_close_icon
views-count29630 դիտում article-date 22:16 02-09-2021

Գիտելիքի օրը Գիտավանի բնակիչներն ապացուցեցին, որ երկիրը նաև գիտությամբ է հզոր. ափսոս, որ դա որոշ չինովնիկների ուղեղին հասու չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, մարդաշատ էր  Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Գիտավանում:

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվան ընդառաջ, Ալիխանյան ազգային գիտական լաբորատորիան և Ֆիզիկայի գիտավանի համայնքը անցկացրեց  «Գիտելիքի օրը Գիտավանում» ճանաչողական, կրթական, տոնական միջոցառում:

 Տեղում  երեխաներն ու նրանց ծնողները զբաղվեցին սեղանի ու թվային խաղերով, կատարեցին հետաքրքիր գիտական փորձեր, անցկացվեց շախմատի մրցաշար ու Վարպետության դասեր: Տեղում նաև  հնչեց կենդանի երգ, որը զուգորդվում էր պարով:

Միջոցառումն անցկացվեց   «Գիտուժ » նախաձեռնության հետ համատեղ:

Այս լավ ու հետաքրքիր  գաղափարին միացել էին նաև գիտությամբ, կրթությամբ ու արվեստով հետաքրքրվող բազմաթիվ կազմակերպությաւններ ու անհատներ, որոնց մեջ էին Հայաստանի շախմատի ակադեիան, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը,  ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ռուս-Հայկական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը ,Girls in tech-ը, ԴԵ խաղերը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Տիեզերք երաժշտական խումբը և այլոք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի հիմնական նպատակը՝ Գիտելիքի օրը  երեխաների համար փորձել ստեղծել գիտության ու խաղի, տոնի ու կրթության յուրահատուկ միջավայր՝  նոր ուսումնական տարվան ընդառաջ:

Տեղում շատերը ծանոթացան ֆիզիկայի գիտական լաբորատորիասյի ու թաղամասի ժառագությանն ու տարբերվող դիմագծին:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում շատերն ասում էին. «Քանի օր է, պայքարում ենք, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես ընդունի, որ այս թաղամասում քաղաքապետի կողմից թույլատրված բարձրահարկ շենքի կառուցմամբ աղտոտվում է թաղամասի տեսքը: Տեսել էինք, որ կանաչ զանգվածի հաշվին շենք ու շինություններ են կառուցում, բայց, որ այս աստիճան չեն սիրի Երևանը ու կապականեն այս ձև, դրա պատասխանը երևի միայն իրենք ունեն:

Սաղ աշխարհը գնում է  գիտության զարգացման ուղիով, իսկ մեզ մոտ՝ Երևանում, ժողովրդի կողմից հռչակված Գիտավան թաղամասում  «կացնի  հոգեբանությամբ»  իրենց սև գործն են անում:

Այսօր Գիտելիք օրն է: Եթե էդ մարդիկ մի քիչ գիտելիք ունենային, գնահատեին մի քիչ գիտության արժեքը, ապա  դաբռո չէին տա և այդ քարե շենք-շինությունը չէր կառուցվի: Ինչ լավ կլիներ, որ էդ թույլտվություն տվողները այսօր  այստեղ լինեին ու կհամոզվեին, որ Գիտավան թաղամասում ինչ սերունդ  է մեծանում, սերունդ, որը պատրաստ է զինվորի նման  ծառայել Հայաստանի  գիտության զարգացմանը»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 262+
262+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր