Երևանի Թևոսյան փողոցում մոտ 2 տարի է երեխաները մանկապարտեզ են գնում՝ հաղթահարելով ջրափոսերն ու շնչելով փոշին․ բնակիչներն ասում են․ «2 տարի է մեր մայրաքաղաքի տոնը դիմավորում ենք պատուհաս չինովնիկների փնթի աշխատանքի հետ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Երևանը նշում էր իր հիմնադրման 2808-ամյակը, ու ողջ Երևանը «ողողված» էր տոնական միջոցառումներով, սակայն կային վարչական շրջաններ, որտեղ բնակիչները մեծ ոգևորությամբ մայրաքաղաքի տոնը նշելուց բացի նաև ցավով բարձրաձայնում էին լուրջ խնդիրների մասին։ Տարիներ շարունակ այդպիսի անլուծելի խնդրի են բախվել նաև Երևանի Թևոսյան փողոցի 42/1 հասցեում ապրող բնակիչները, այդ փողոցի հարևանությամբ գործող մանկապարտեզի աշխատակիցները, սաներն ու նրանց ծնողները։
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Էսօր պիտի մեծ սրտով ու ուրախությամբ մեր թաղում, որը դեռ սովետական տարիներից բարի ավանդույթ է, նշեինք Երևանի տոնը, բայց էս 2 տարի է, ճիշտ է, ուրախանում ենք տոնի առթիվ, բայց նաև ցավով մեծ զայրույթ ենք ապրում։ Ո՞վ է տեսել՝ 2 տարի խմելու ջուրն անհայտ հանգամանքներում դուրս գա, ողողի փողոցը, մանկապարտեզի, շենքերի ու սեփական տների բակերը, ու այդ հարցը չլուծեն։
Դիմում ես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ասում է՝ դա մեր խնդիրը չէ, Վեոլիայինն է, կամ էլ ասում են՝ գնացեք Կոտայքի մարզպետարան, դա Կոտայքի մարզի տարածքն է։ Դիմում ես «Վեոլիա ջուր», մի անգամ եկան, փորեցին, ուրախացանք, ասացինք վերջ, խնդիրը կլուծվի, բայց ոնց փորեցին, 2 օր հետո փորած փոսը նույն ձևով փակեցին հողով՝ առանց գործ անելու, ու հեռացան։
Հիմա էս փոսերն ու ջուրը փորձանք են դարձել նաև վարորդների համար, հատկապես գիշերային ժամերին վթարներ են տեղի ունենում, քանի որ փոսերը փախցնելու պատճառով մեքենաներն են վնասվում կամ էլ փոսերից փախցնելով հանդիպակաց են երթևեկում։
Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք, որ էս խնդիրը շատ արագ լուծեն։ Էդ փոսերի պատճառով նաև ավտովթար էր եղել, ու մեքենան փլուզել էր բնակչի տան պատը։ Երեխաներին էլ մանկապարտեզ ենք տանում անձրևին ջրափոսերի վրայով թռչելով, տաք եղանակին էլ փոշի կուլ տալով։ Արդեն որոշել ենք՝ եթե կարճ ժամանակում խնդիրը չկարգավորվի, ապա մոտ 700-800 բնակիչներով, մանկապարտեզի սաների ծնողների կտրուկ միջոցների ենք դիմելու»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում և բանկչները հավատում են, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջամտությունը օգուտ կտա, թե չէ ոչ Նոր Նորքի թաղապետը, ոչ «Վեոլիա ջուրը», ոչ էլ եթե տարածքի մի մասը Կոտայքի մարզում է, այնտեղի մարզպետարանը ոչինչ չեն անի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։