211652_close_icon

Հղի կնոջ հարազատներն ասում էին. «Երևանի գնդի պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա. «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկներն էլ ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count56881 դիտում article-date 19:11 13-07-2022
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ իրենց գործողություններով ապացուցել են, որ  ուրիշի ցավ չկա ու պատրաստ են միշտ օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող քաղաքացիներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 10- ին՝ գիշերը ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գուրգեն Գալստյանն ու պարեկ Գոհար Արզումանյանը Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը  սահմանված արագությունը գերազանցելով է վարում ավտոմեքենան:

Պարեկները կանգնեցնում են վարորդին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն, սակայն վարորդը,  ով երիտասարդ տղա է, նրանց հայտնում է, որ հղի կնոջ մոտ ուժեղ ցավեր են սկսել  և դրա համար էլ ինքը այլ ելք չունենալով, կնոջը տեղափոխում է հիվանդանոց:

Պարեկները  այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին, ում հանձնարարականով էլ պարեկները մինչև  «Նաիրի» բժշկական կենտրոն  ուղեկցում են Kia-ի վարորդին:

Արդեն հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ պարեկները ամուսնուն և նրա հղի կնոջը ուղեկցում են բժշկի մոտ:

Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրել է հղի կնոջ ազգականը, ում արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ կնոջ կյանքին  ու պտղին վտանգ չի սպառնում, նրանք արդեն բժիշկների հսկողության տակ են, շնորհիվ, որ ամուսնինը շուտ է տեղափոխել հիվանդանոց:  Իսկ ամուսնուն այդ հարցում ընդառաջել և օգնել են Երևանի գնդի պարեկները:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր