211652_close_icon
views-count37698 դիտում article-date 17:26 04-08-2021

Տոկիո-2020. Վրաց ծանրամարտիկը աներևակայելի ռեկորդներ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տոկիոյի օլիմպիական խաղերում՝ ծանրամարտի գերծանր քաշային կարգում ֆանտաստիկ հանդես եկավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:
 
Վերջինս գերազանցեց բոլոր ռեկորդները՝ միանգամից սահմանելով և պոկում վարժության աշխարհի ու օլիմպիական ռեկորդներ, և հրում աշխարհի ու օլիմպիական ռեկորդներ, և երկամարտի աշխարհի ու օլիմպիական ռեկորդներ:
 
28-ամյա Տալախաձեն պոկում վարժությունում բարձրացրեց 223 կգ, հրում վարժությունում 265 կգ՝ գրանցելով երկամարտի 488 կգ արդյունք, ինչն ուղղակի աներևակայելի ցուցանիշ է: Բավական է ասել, որ երկրորդ տեղը գրաված ծանրամատիկը Լաշային զիջեց 48 կգ:
 
Այսպիսով, վրաց ծանրամարտիկը երկրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր