Ջերմեյն Դեֆոն ԱՊԼ-ում ռեկորդներ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բորնմութի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն ԱՊԼ-ի 5-րդ տուրում գրավել է «Բրայթոնի» դարպասը (2:1):
Դրանով 34-ամյա խաղացողը անհատական ռեկորդները թարմացրել է: «Բրայթոնը» դարձավ ԱՊԼ-ի 36-րդ թիմը, որին Դեֆոն իր կարիերայի ընթացքում գոլ է խփել:
Լիգայի պատմության մեջ միայն երեք խաղացող ավելի բարձր ցուցանիշ ունեն. Ֆրենկ Լեմպարդը (39 թիմ), Էնդի Քոուլը (38) և Ալան Շիրերը (37):
Բացի այդ, ԱՊԼ-ի այս մրցաշրջանը դարձավ Դեֆոյի համար 17-րդը, որտեղ նա գրավում է մրցակիցների դարպասը: Լեմպարդն ունի 18 նման մրցաշրջան, Փոլ Սքոուլզը՝ 19, Ռայան Գիգզը՝ 21: