21532 դիտում
23:38 29-09-2020
«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու». ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը
Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ [url=https://www.tert.am/am/news/2020/09/29/Border/3409805?fbclid=IwAR2XglimDqyAcEExLKQPqJ0_hLKmdNafw9UQiylNJ48PgLXCrKWZKSwy0wU&__cf_chl_jschl_tk__=8115d730287176d0518540892f42ba127fb0e131-1601407919-0-AeVjf47mpJvymFonTNM8zCwFwt0tyhuXQPhQyTEu19Bgxh_BquOPrQu2aaAHZT4KpsHFx9k1P_YdyY4pAkxGMfSEIzLfdXldBXMYERAEQsk97eaD377kuAyzn7OrWgyiBhlUNg-Piy3YktriADatQvYIuhrQlnlcnm73aHrZmcTsSQknQzW3nP_pa_hd9xfjgfQg2SpkxphtZ7DatjXfyeX05YbphckXIERnE8CM4pFAx6QT36SL7YWHk2gin6qUqqq0O5xFr4IgZOuOUZmmzz1pQbs63GZPBgNJQ_VcIZBEtgO-eXOsT7b_5HG8PYanSClEJ8QeYLAhbZO5DdcEPJb3DCG9P5W9dcCsHOftqCLZ0iK_M76C4QUQGpL3sEw8fEK9B6ePQmFpzMXYUzirDvm8vhczFFrALTxvXUyrnX0YSwohkR_tQQ8mmFxohSvrtsrplf_pIwtBGCR-MhTG5Dw]Tert.am-[/url]ի հետ զրույցում Ջավախքի բնակչներից մեկն ասաց, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։
«Ի պատասխան, եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել այն, անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ չի բացվել վրաց-հայկական սահմանը»,-ասաց անցակետում գտնվող Ա.Կ.ն։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հումանիտար օգնությունը մի քանի բեռնատար է, ալյուր է բարձած, կարտոֆիլ և այլ մթերքներ, սակայն երեկ երկու բեռնատար ուղարկելուց հետո այսօր կրկին արգելքի են հանդիպել։
«Նախ Հայաստանն էլ անելիք ունի, սահմանը փակ է պահում, երկու քայլ է հեռու չենք կարող հասնել սահման ու կանգնել մեր եղբայրների կողքին, ցամաքը ինչո՞ւ են փակ պահում կամ Հայաստանի իշխանությունը խոսե՞ց մեկի հետ, որ սահմանը բացեն, գանք, օգնենք, կռվենք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»