Ռոնալդուն ՉԼ-ի կիսաեզրափակիչների ռեկորդներ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեք գոլ խփեց «Ատլետիկոյին» (3:0):
Չեմպիոնների լիգայի վերջին երեք խաղերում 32-ամյա հարձակվողը 8 գոլ է խփել (2-ը և 3-ը` «Բավարիային», 3-ը` «Ատլետիկոյին»):
Ռոնալդուն առաջինը պատմության մեջ երկու անընդմեջ հեթ-տրիկ արեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:
Բացի այդ, Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի կիսեզրափակիչների պատմության լավագույն ռմբարկուն. այս փուլում նա արդեն 13 գոլ է խփել` շրջանցելով «Ռեալի» նախկին լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյին, որն ունի 11 գոլ:
Բացի այդ, «Ռոնալդուն» դարձավ «Ատլետիկոյի» հետ դերբիների պատմության լավագույն ռմբարկուն. այժմ նրա հաշվին արդեն 21 գոլ կա: