80505 դիտում
19:22 29-06-2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. կա զոհ. ըստ հավաքվածների՝ Porsche-ը երիտասարդ աղջիկ է վարել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի գլխավոր փողոցի և Ազատության փողոց 12-րդ նրբանցքի 1-ին փակուղում՝ «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Porsche Cayenne և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանտար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդմոն Այվազյանի և ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի և Վաչե Մովսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատը:
Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Porsche Cayenne-ը վարել է երիտասարդ աղջիկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+