51470 դիտում
21:48 26-05-2020
Կասկադյորական ավտովթար Գյումրիում. «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմաց Porsche Cayenne-ների և Opel ավտոմեքենաների ջարդ. Porsche Cayenne-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքեյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ և 3-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարներ Լյուդվիգ Ղանդիլյանի և Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Բախման հետևանքով էլ Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել մայթեզրին տեղադրված ծաղկամաններն ու հայտնվել մայթին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Առաքելյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Կ. Հարությունյանը աշխատում է Գյումրիում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված և ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ռ. Գևորգյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9696 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին