211652_close_icon
views-count35565 դիտում article-date 17:01 02-05-2015

Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Land Cruiser Prado-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Մարշալ Բաբաջանյան թաղամասի 3-րդ փողոցում` «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի` նոր Հայաստան ներկրված ավտոմեքենան եւ Porsche Cayenne մակնիշի 45 TO 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը եւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվելուց հետո Prado-ն հարվածել է ռեստորանային համալիրի դիմաց գտնվող էլեկտրասյանը: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից վթարի վայր է ժամանել նույն բաժնի քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը եւ քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը: Ըստ տեղեկությունների` վիրավորի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր