211652_close_icon
views-count75494 դիտում article-date 18:34 30-06-2021

Պարզվել է Ձորաղբյուրում՝ «Ջամբո» ռեստորանի մոտ, Porsche Cayenne-ի և 06-ի ողբերգական ավտովթարից մահացածի և Porsche-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

​Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Սոս Սեդրակյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում  պարզվել է երեկ՝ հունիսի 29-ին, Ձորաղբյուր գյուղի «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է ՝ Porsche Cayenne-ը վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Անուշ Նալբանդյանը, իսկ  06-ը վարել է Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 57-ամյա Վիրաբ Զաքարյանը, ով  տեղում մահացել էր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի գլխավոր փողոցի և Ազատության փողոց 12-րդ նրբանցքի 1-ին փակուղում՝  «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել էին Porsche Cayenne և ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել էր:  

Օպերատիվորեն դեպքի վայր էրն ժամանել «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին մահը:

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանտար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդմոն Այվազյանի և ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:

Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի և Վաչե Մովսիսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր