211652_close_icon

Տեր Արամի ցուցմունքում իր սուբյեկտիվ ընկալումներն են, իր վախերն են, որոնք նույնիսկ հարկադրանքի նմանություն կամ տարրեր իրենց մեջ չեն պարունակում. Պետրոս Պետրոսյան. Aravot.am

views-count505 դիտում article-date 13:22 22-10-2025
Մեկ ամսով կալանավորված Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի պաշտպան Պետրոս Պետրոսյանն արդեն ներկայացրել է  վերաքննիչ բողոք պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ: Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ:

Այս մասին Aravot.am-ին ասաց Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդն ու դիվանապետը կալանավորվել են Հովհաննավանքի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունների հիման վրա: Նա Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է չուզելով՝ վերադասի ցուցումով: Ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում Տեր Արամը մանրամասնել էր.

«Կոնկրետ ես էդ հրահանգները ստացել եմ դիվանապետից, իսկ դիվանապետը իր լիազորությունները չի կարող չարաշահել: Թեմի դիվանապետը, երբ որ հրահանգները մեզ ուղարկում է, ասում է, որ սա սրբազան հոր կարգադրությունն է»:

Տեր Գարեգին քահանա Արսենյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը օգտագործելու եւ հավաքներին հարկադրելու ու օժանդակելու հանցակազմի մեջ:

– Ոչ մի ապացույց չկա: Նույնիսկ Տեր Արամի ցուցմունքում չկա հարկադրանքի մասին որեւէ տվյալ: Տեր Արամ քահանայի ցուցմունքում նշվում է ինչ-որ չաթի մասին, որտեղ փոխանցվել են հանձնարարությունները հավաքներին մասնակցելու վերաբերյալ, բայց հարկադրանքի վերաբերյալ որեւէ տվյալ Տեր Արամը չի հայտնում: Ամենաաբսուրդի մասին ասեմ, հանրային հետապնդում հարուցելու մասին որոշումը, որ դատախազը կայացրել է, տարրական իրավաբանությանը չի համապատասխանում: Նույնիսկ նկարագրված չէ հանցագործություն:

Այն հոդվածը, որ կարելի էր վերարտադրել, առանց փաստերը շարադրելու, գրել, որ հարկադրանք է տեղի ունեցել, նույնիսկ դա չի արված: Օրենքը հստակ տարանջատում է  հարկադրանքի ձեւերը՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, շանտաժի եղանակով հարկադրելու, դրանցից որեւէ մեկը նկարագրված չէ մեղադրանքում, որ հասկացվի՝ ինչում է մեղադրվում Տեր Գարեգինը,- ասաց պաշտպան Պետրոսյանը: Բացի մեղադրանք ներկայացնելուց, Տեր Գարեգինի տանը խուզարկություն անելուց ու կալանքի միջնորդությունից Տեր Գարեգինի մասնակցությամբ քննչական այլ գործողություն չի իրականացվել:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր