211652_close_icon
views-count6511 դիտում article-date 20:12 18-06-2021

Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհում առաջին մարդն է, որը Ինստագրամում 300 մլն բաժանորդ ունի

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենահանրաճանաչ մարդն է Ինստագրամում:
 
Ֆուտբոլիստն այս սոցցանցում ունի 300 մլն բաժանորդ: Պորտուգալացին պատմության մեջ դարձավ առաջին մարդը, ում հաջողվել է նման ցուցանիշ գրանցել:
 
Ինստագրամում Ռոնալդուից հետո ամենաշատ բաժանորդներ ունեն ռեստլեր և դերսասան Դուեյն Ջոնսոնը՝ 246 մլն բաժանարոդ, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն՝ 244 մլն և մոդել Կայլի Ջեները՝ 241 մլն:
 
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին ունի 219 մլն բաժանորդ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 152 մլն:

Նմանատիպ նյութեր