«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ինստագրամը դարձել է 2019 թվականին ամենաթանկը մարզիկների շրջանում: Ինստագրամում պորտուգալացու մեկ գովազդային գրառումը արժե գրեթե 875 հազ. եվրո: Հանրահայտ մարդկանց թվում Ռոնալդուն զբաղեցնում է երրորդ տեղը:
Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է. 648 հազ. եվրո յուրաքանչյուր գովազդային գրառման համար: Երրորդը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է՝ 851 հազ, եվրո: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը չորրորդն է:
Լավագույն տասնյակում են զբաղեցրել նաև Ռոնալդինյոն, Գարեթ Բեյլը, Զլաթան Իբրահիմովիչը և Լուիս Սուարեսը: