Կրիշտիանու Ռոնալդուն մարզիկներից առաջինը սոցցանցերում 200 մլն բաժանորդ ունեցավ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին մարզիկը, որը սոցցանցերում ընդհանուր առմամբ 200 մլն բաժանորդ ունեցավ:
31-ամյա պորտուգալացին 109,7 մլն բաժանորդ ունի Facebook-ում, 49,6 մլն` Instagram-ում և 40,7 մլն` Twitter-ում:
Ռոնալդուի բաժանորդներից ամենաշատը բնակվում են ԱՄՆ-ում (13,5%), ինչպես նաև Ֆրանսիայում (7,4%) և Բրազիլիայում (6,4%):
Նշենք, որ Ռոնալդու հիմնական ֆուտբոլային մրցակիցը` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, սոցցանցերում ընդամենը 120,8 մլն բաժանորդ ունի, սակայն արգենտինացին գրանցված չէ Twitter-ում: