Ռոնալդուն Ինստագրամում ավելի քիչ է վաստակում, քան՝ Քիմ Քարդաշյանը
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է երրորդ տեղը հանրահայտ դեմքեր թվում, որոնք ինստագրամում գումար են վաստակում գովազդային գրառումներից:
Հետազոտությունն անցկացրել է բրիտանական Hopper ընկերությունը:
Ռոնալդուն Instagram-ում իր յուրաքանչյուր տեղադրած լուսանկարի համար ստանում է 400 հազար եվրո: Ներկա պահին նա Instagram-ում ունի 106 միլիոն օգտատեր:
Իրենց իմիջի շնորհիվ Ռոնալդուից ավելի շատ վաստակում են միայն ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը (550 հազար եվրո՝ մեկ գրառման համար) և ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը (500 հազար):