2382 դիտում
15:32 31-05-2021
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն
Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։
Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն։
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
09:45 30-07-2014
Ինչո՞ւ է Մայր Աթոռը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում միջադեպի մասին չճշտված տեղեկատվություն տարածել․ Առավոտ
7226 դիտում
20:25 30-09-2020
Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները
5622 դիտում
12:52 19-08-2021
ՊՆ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկություններ մարտական հենակետում զինծառայողների մահվան պատճառների վերաբերյալ
Այս բաժնից
769 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)