Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները և իբր «հերոսական» գործողությունների տեսանյութերը:
«Դրանց տարածումը այսօր բավականին մեծ տեմպ ուներ և երբևէ նախորդ օրերի ընթացքում չի եղել: Խնդրում եմ և հորդորում եմ, որ նման բաների չտրվել, զերծ մնալ նման նյութերի տարածումից, թեկուզ և աննախադեպ մեր հաջողությունների մասին չհիմնավորված տեղեկությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: