211652_close_icon
views-count25764 դիտում article-date 14:51 31-05-2021

ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ նոր գերիների մասին տեղեկությունների վերաբերյալ

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր վաղ առավոտից տեղեկություն են տարածում, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականի հատվածում (Զանգելան) հայ զինծառայողներ են գերեվարվել ադրբեջանական զինուժի կողմից։

Տարբեր աղբյուրներ նշում են, որ հայկական կողմն ունի նոր՝  2-ից 9 գերի։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ այդ տեղեկությունները երեկ՝ մայիսի 30-ին տարածվել են ադրբեջանցիների կողմից՝ սոցհարթակներում։

ՀՀ ՊՆ-ն հեքեց նոր գերեվարությունների մասին տեղեկությունը։

Տեղեկությունը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նմանատիպ նյութեր