5622 դիտում
12:52 19-08-2021
ՊՆ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկություններ մարտական հենակետում զինծառայողների մահվան պատճառների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական հենակետում 3 հայ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում, որի արդյունքներով հանրությանը կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն: ՊՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել․
«Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխանող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։
Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Նմանատիպ նյութեր
7226 դիտում
20:25 30-09-2020
Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները
2379 դիտում
15:32 31-05-2021
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն
Այս բաժնից
748 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)