5015 դիտում
21:56 29-05-2021
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մեջ քաղաքական հնարք եմ տեսել և դրան չեմ տրվել. Ռոբերտ Քոչարյան. News.am
Այո, եղել է նման առաջարկ և ես դա մերժել եմ և հրապարակային եմ դրա մասին հայտարարել: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ երեք նախկին նախագահներով դաշինք կազմել և միասին գնալ ընտրությունների, հայտնում է News.am-ը:
«Մենք ոչ միայն պետք է մտածենք, թե ինչպես պետք է հեռացնենք այս իշխանությանը, որովհետև այդ առաջարկի իմաստը դա էր՝ բոլորս միանանք, ինքներս չմասնակցենք, որ հեռացնենք այս իշխանությանը: Դա հարցի մեկ մասն է:
Իսկ հարցի երկրորդ, ոչ պակաս կարևոր մասը հետևյալն է՝ հետո ինչպե՞ս ենք աշխատելու: Եթե ընտրությունների նպատակը ընդամենը մեկին հեռացնելն է, ես չեմ կարծում, որ դա քաղաքականապես ճիշտ նպատակ է: Ես պատրաստ չեմ միայն այդ նպատակի համար պայքարի մեջ մտնել: Ինձ համար ակնհայտ էր, որ ընտրություններով իշխանություններին հեռացնելուց հետո այդ ֆորմատը չէր կարող աշխատել՝ գաղափարական անհաղթահարելի տարբերությունների պատճառով:
«Հայաստան» դաշինքը, որը այսօր ձևավորվել է, մենք գաղափարապես իրար մոտ ենք, մենք ի վիճակի ենք միասին արդյունավետ աշխատել: Բայց հետո Տեր-Պետրոսյանը ավելի ուշ խոստովանեց, որ այդ առաջարկը տվել է ոչ միայն նրա համար, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարին հեռացնենք, այլ նաև իմ ճանապարհը փակելու համար: Կարծում եմ՝ այստեղ բավական անկեղծ էր առաջին նախագահի հայտարարությունը:
Միգուցե իր համար անընդունելի է այն, ինչ այսօր կատարվում է, բայց նաև դժվար ընկալելի է իմ հնարավոր վերադարձը: Այսինքն ես այդ առաջարկի մեջ նաև անկեղծությունը չեմ տեսել, եթե ավելի ճիշտ ասեմ: Ես հենց այդ պահին տեսել եմ որոշակի քաղաքական հնարքի դրսևորում, ինչը ևս հասկանում եմ: Քաղաքականության մեջ դա նորմալ երևույթ է, ես չեմ տրվել այդ հնարքի կիրառման հնարավորությանը»,-ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր
3151 դիտում
14:08 18-02-2020
Լեւոն Քոչարյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին. Լեւոն Քոչարյան. News.am
9727 դիտում
19:32 16-06-2021
2018-ին ոչ մի ցույցի չեմ մասնակցել և չեմ աջակցել. Լեւոն Քոչարյան. Aravot.am
2669 դիտում
10:59 23-02-2017
Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ. ՀԴԿ նախագահ. «Առավոտ»
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»