211652_close_icon
views-count9730 դիտում article-date 19:32 16-06-2021

2018-ին ոչ մի ցույցի չեմ մասնակցել և չեմ աջակցել. Լեւոն Քոչարյան. Aravot.am

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լեւոն Քոչարյանը -«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում դուք 50-րդ տեղում եք, ինչը բավական անսպասելի էր: Համենայնդեպս, վերջին շրջանի Ձեր հրապարակային գործունեությունը հուշում էր, որ առավել «բարեհաջող» տեղ պետք է զբաղեցնեիք ցուցակում:

Դուք իսկապե՞ս ուզում եք պատգամավոր դառնալ, թե՞ ցուցակում Ձեր ներկայությունը լեգիտիմացնում է Ձեր մուտքը քաղաքական դաշտ:

-Եթե մի քանի տարի առաջ ինձ մեկն ասեր, որ ես հնարավոր է ընդգրկված լինեմ որևէ նախընտրական ցուցակում՝ դա կընկալեի հումորով: Սակայն վերջին տարիների իրադարձությունների ընթացքը բերեցին նրան, որ այժմ հեռու մնալը սխալ կլիներ: Նպատակն, իհարկե, պարզապես պատգամավորի մանդատ ունենալը չէ, այլ ամեն գնով մեր երկրում իրական փոփոխություն բերելն է, որն ունակ է անել մեր թիմը: Իսկ 50-րդ տեղը համարում եմ բավական բարեհաջող, հաշվի առնելով նաև «Հայաստան» դաշինքի օրեցօր աճող վարկանիշը:

-Ո՞ր ոլորտում եք Ձեզ տեսնում: Այս տարիների ընթացքում Դուք կարծես միայն սպորտով հայտնի դարձաք:

-Սպորտն ինձ համար ապրելակերպ է, իսկ առողջ ապրելակերպի քարոզը նաև սոցիալական պատասխանատվություն եմ համարում, որն էլ անում եմ արդեն երկար տարիներ: Վերջին տարիներին բախվելով անարդարության այն հսկա ծավալին, որին ականատես եղան բոլորը, զգում եմ նաև պատասխանատվություն՝ հետագայում թույլ չտալու և կանխարգելելու հնարավոր անարդարության ցանկացած դրսևորում, անկախ նրանից, թե, ո՞ր կողմից է այն: Այստեղ բոլորս պետք է հետևություն անենք նախկին սխալներից և բացթողումներից: Մենք դա արել ենք:

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկաը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր