211652_close_icon
views-count1186 դիտում article-date 13:49 17-02-2025

Ես չեմ վախենում, չեմ վախեցել ու չեմ վախենալու կրկին կալանավորվելուց. Ռոբերտ Քոչարյան

Իմ նկատմամբ շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ ես դեռ նախագահ եմ ու ասում են Քոչարյանը ինչու է թույլ տալիս այս կամ այն բանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես չեմ վախենում, չեմ վախեցել ու չեմ վախենալու կրկին կալանավորվելուց, ես այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մոտակա ժամանակներում՝ կամ արտահերթ, կամ հերթական ընտրություններով գալու է պատասխան տալու ժամանակը, այդ ժամանակը հեռու չէ, թող ամեն մեկը, ով սրիկայական հրահանգներ է կատարում, մտածի, թե ինչ է անելու 2026թ-ի հունիսից հետո կամ ավելի շուտ»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ինքը կգլխավորի՞ ընտրական ցուցակը, թե հնարավոր է նրան փոխարինի որդին, Քոչարյանն ասաց.

«Մենք ֆրակցիայում չենք էլ քննարկել այդ հարցը: Դաշինքը, իհարկե ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին, լինի թե  փողոցային պայքար, թե ընտրություններ: Ֆորմատի  մասով ոչինչ չեմ կարող հստակեցնել, բայց ամենապրագմատիկ ֆորմատով մասնկացություն ունենալու ենք»:

Նմանատիպ նյութեր