211652_close_icon
views-count2057 դիտում article-date 19:40 08-05-2021

Թևան Պողոսյան. Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը

«Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք, մեր տղաների արածը ջուրը լցրեցիք, ապականեցիք ձեր ինչ-որ անձնական վրեժխնդրության համար` մոռանալով, որ պետական շահն ավելին է, քան անձնական վրեժը», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
 
 Այս ամենի գնահատականը տալու են և´ ժամանակը, և´ պատմությունը, դե Աստծո դատաստանից էլ ոչ մեկս չենք խուսափելու: Բայց գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը:
 
Չասեք կիրակի է, չասեք դե այսպես, դե այնպես, ... օրինակն էլ 1990-ի դեկտեմբերի 1-ի որոշումը: Դե արեք գոնե մի քայլ: Բայց ձեզ այդքան դուխ, պայքարի նվիրում որտեղի՞ց որ:
 
Հայրենական, Սարդարապատ, ...լոկ խոսքեր...
 
Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր