Ո՞վ ասաց, որ ԱԽ-ն լուծարվելու է, կարող է՝ այլ ձև կոչվի. ենթադրում եմ՝ կլինի Անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակ. Ալեն Սիմոնյան
Ո՞վ ասաց, որ լուծարվելու է, ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհդրի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման՝ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է լուծարել Անվտանգության խորհուրդը, գրում է tert.am-ը:
«ԱԽ-ն սահմանադրական մարմին է, այլևս սահմանադրական մարմին չի լինելու: Ես ենթադրում եմ, որ կօգտագործվի այն տարբերակը, որն աշխարհում կա, դա Անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակն է»-նշել է նա:
Սիմոնյանը հավելել է, որ Անվտանգության խորհրդի ինստիտուտնն 99%-ով գործում է միայն պոստսովետական երկրներում, որոնք նախագահական են:
«Անվտանգության խորհրդի գործառույթը Կառավարությունն այսօր կարողանում է ինքնուրույն կատարել, բայց քանի որ դա ունենք Սահմանադրությունում ֆիքսած, մենք դա անում ենք Սահմանադրության պահանջի բերումով:
Դա չի նշանակում, որ ՀՀ-ն անվտանգության մարմին չի ունենալու, նման պաշտոն, նման հիմնարկ, նման կառույց չի ունենալու, կարող է` մի քիչ այլ ձև կոչվի»-նշել է նա։
Հարցին՝ Սիմոնյանն այդ դեպքում կշարունակի՞ ղեկավարել համապատասխան կառույցը, նա պատասխանել է.
«Դա վարչապետի տիրույթում է, վարչապետը պետք է այդ առաջարկն անի և դրա մասին խոսի: Ես չեմ բացառում, որ որևիցե այլ գործով կզբաղվեմ»,-ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: