211652_close_icon
views-count6686 դիտում article-date 23:46 20-03-2020

Եթե մարդը միայնակ է բնակվում և ցուցում կա մեկուսանալու, ո՞վ է հաց առնելու իր համար, ոստիկանությունը հա՞ց է առնելու, ու տանի տա. Մարուքյան

[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/03/20/%D4%B5%D5%A9%D5%A5-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A7-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B8%D5%9E%D5%BE-%D5%A7-%D5%B0%D5%A1%D6%81-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%9E%D6%81-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B8%D6%82-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A1-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6/965475?fbclid=IwAR1qApVZkqkP8UYNjNI2P3xAbLvjPhnaD9ajkvFaagp8O8wE3iTtlbzI9vk]«Փաստինֆո»[/url]-ն գրում է. Այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիտի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթը սկսեց լուրով, որ Դերասան Իդրիդ Էլբանը չի բացառել, որ կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից։ Նա նշեց, որ այս լուրը պարետատան պահանջով հանվել է հայկական մամուլից։ «Երբ ես հարց եմ տալիս, ասում եմ իրավական որոշակիության հարց կա և այն մեր երկրում կորոնավիրուսի տարածման տվյալների, սխալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը նման ձևով է մեկնաբանում ու այդ լուրերը հանել տալիս: Վարչապետն այս ամբիոնից ասում է, որ որոշումը որևէ քննադատության չի վերաբերում, վերաբերվելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին»,- ասաց Մարուքյանը։ Նա շեշտեց, որ ԱԺ-ն մինչև 5 տարի ազատազրկաման սանկցիայով օրենք է ընդունում և չի կարող բազմաթիվ հարցերի տեղ թողնել։ «Կարող եմ մի քանի հարց էլ ես ավելացնել։ Իսկ եթե մարդը միայնակ է բնակվում և ցուցում կա մեկուսանալու, ո՞վ է հաց առնելու նրա համար, ոստիկանությունը հա՞ց է առնելու, բերի տա, որ չբռնեն այդ մարդուն։ Բազմակի հարցեր կան, որ որոշակիություն չունեն։ Ի՞չ է նշանակում զանգվածային հիվանդացնել։ Քանի՞ հոգու մասին է խոսքը»,-ասաց Մարուքյանը։ Նրա խոսքով, որևէ կերպ այս ռեժիմը չպետք է «մահակ» դառնա մամուլից տարատեսակ նյութեր հեռացնելու համար․ «Այն պետք է վերաբերի միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությանը, ինչն, ըստ էության, չենք էլ նկատել։ Այսինքն` կա պաշտոնական տեղեկատվություն, բոլորը դրանով են կիսվում ու տարածում այն»։

Նմանատիպ նյութեր