211652_close_icon
views-count2319 դիտում article-date 12:05 07-11-2020

Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս։ Որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս։ Որ ապրես՝ պիտի հավատաս։ Մեր եկեղեցին մեր հավատքի սյունն է ու տունը։ Փայփայենք մեր եկեղեցին ու ապրենք հավատքով։ Սրբազաններ, Տեր հայրեր, սարկավագներ, գնդերեցներ, շնորհակալություն ձեր ծառայության և մեզ հավատքով հոգեպնդելու համար, շնորհակալություն զինվորի կողքին լինելու համար։ Պարտավոր ենք պահպանել զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը մեր ազգային միասնությունն է։ Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր զինվորին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր